211652_close_icon
views-count915 դիտում article-date 19:42 20-04-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-ից 20-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 77 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 11, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, սպանության, անձի առևանգման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, զենք-զինամթերքի առգրավման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու և ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 2, սպանության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր