211652_close_icon
views-count992 դիտում article-date 16:58 20-04-2020

Երբ շակալին պատվաստված մալամուտին կերակրում են փիսիկի Whiskas-ով. Նաիրա Զոհրաբյան

Երբ շակալին պատվաստված մալամուտին կերակրում են փիսիկի Whiskas-ով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իվան Վլադիմիրովիչ Միչուրինի բույսերի սելեկցիայի հիմքում ընկած էր առավել որակյալ մշակաբույս ստանալու՝ հիբրիդիզացիայի եւ ընտրության մեթոդաբանությունը։ Իհարկե, ըստ Միչուրինի՝ զուտ օրգանիզմի կենսապայմանների փոփոխությունը չի կարող փոխել ֆիտոգենետիկորեն զարգացած կայուն գենոտիպը։ Ես միանգամայն պոզիտիվ եմ վերաբերվում միչուրինյան սորտի խնձորներին ու խաղողին, առավել եւս՝ ծաղիկներին, սակայն, երբ միչուրինյան պատվաստատեխնիկան սկսում է կիրառվել քաղաքականության մեջ ու փորձ է արվում, օրինակ, սովորական շակալին պատվաստել սկանդինավյան մալամուտի հետ, ու էդ բավական չէ, ստացված սիմբիոզին էլ կերակրում են թախտին թառած փիսիկների համար նախատեսված Whiskas-ով, այ էդ սիմբիոզը անիծում է Իվան Վլադիմիրովիչի տեսության ողջ հմայքը։ Ասածս ինչ է. վերջին օրերին, ըստ ամենայնի, վարկային նոր ֆինանսական ներարկում են ստացել եւ կրկին գերակտիվացել են սոցիալական ցանցերում հայհոյող սելեկտիվ որոշ տեսակներ։ Ընդդիմադիր գործիչների յուրաքանչյուր հարցազրույցի տակ, եթե անգամ նշյալ հարցազրույցը Բախի՝ «Տոկկատ եւ ֆուգա ռեմինորի» մասին է, էնպիսի էկզոտիկ հայհոյանքներ են շարում, որ Ակտյուբինսկի ստաժավոր հայհոյող ալկաշների աշխատանքային ստաժը տեղում զրոյացվում է։ Կոնկրետ ինձ դա քիչ է նյարդայնացում, քանզի ինչպես ասել է վարչապետը՝ «իմ կամքը ամուր է քարից էլ, իմ ոգին պարտվել չգիտի»։ Բայց արդյո՞ք մեր ցանկությունների նյութականացումը ահա սա է եղել, որ Դարվինի էվոլյուցիոն զարգացման նախնական էտապում խցանված մարդատեսականին, ստանալով իր պատկերացրած ազատությունը, բլինչիկի լիստ սարքելու, կամ Ժիգուլու վալիկը փոխելու արանքում նավսյակի քֆուր գրի, որ ստաժը չկորի։ Չհաշված՝ պետպատվերի շրջանակում հայհոյող դրուժիննիկներին։ Հ. Գ. 1. Ի դեպ, վերջերս գիտնականները շատ կարեւոր մի բացահայտում են արել։ Պարզվում է, «դեպրեսիա» հոգեկան շեղում գոյություն չունի։ Կա սիրո եւ ուշադրության պակասի դիագնոզ։ Ու էս դիագնոզի տակ են բոլոր հնարավոր տիրույթներում ինքնազոհ հայհոյողները։ Հ. Գ. 2 Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։

Նմանատիպ նյութեր