3482 դիտում
12:37 20-04-2020
Հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի բնակչի հրազենային վնասվածքով դին
Ապրիլի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 39-ամյա Է. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ գյուղի «Սվքարե» կոչվող վարչական տարածքում մարդ է կորել:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1961թ. ծնված Վ. Գ.-ն՝ 1954թ. ծնված Գ. Հ.-ի հետ միասին սինդրիկ հավաքելու նպատակով դուրս են եկել տնից և գնացել նշված տարածք, որտեղ Գ. Հ.-ն և Վ. Գ.-ն բաժանվելով իրարից պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել նույն վայրում, սակայն Վ. Գ.-ն չի վերադարձել:
ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ ԱԻՊԾ ծառայողների և բնակիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 20-ին ժամը 00:30-ին «Սվքարե» կոչվող տարածքում գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են Վ.Գ.-ի դին։
Դիակի մոտ հայտնաբերվել է Վ.Գ.-ի որդու անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրացանը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7702 դիտում
18:26 03-05-2014
Նորքի այգիների սեփական տանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ԴԱՀԿ նախկին աշխատակցի դին
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1057 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը