211652_close_icon
views-count24701 դիտում article-date 12:22 20-04-2020

«Դոմոդեդովո»-ում գտնվող բազմաթիվ հայեր դարձյալ բարձրաձայնում են. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են տրամադրում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 19-ին, դարձալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանզահարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Հայաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիներ, ովքեր ոչ միայն խնդրում, այլև պահանջում էին ՀՀ կառավարությանը, որպեսզի, վերջապես, լուծեն իրենց՝ Հայաստան վերադառնալու խնդիրը։ «Ամեն օր Ռուսաստանում գտնվող ՀՀ դեսպանատան աշխատակիցներից լսում ենք էսքանը՝ խնդիրը մեր ուշադրության տակ է, ամեն ինչ անում ենք ձեր վերադարձը Հայաստան, բայց վերջնական լուծում դեռ չենք տեսել» Մենք վստահ ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ են հայտնում, հակառակ դեպքում, եթե վարչապետը իրականությունն իմանա, վստահ ենք, նրա մեկ զանգը բավական է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, և մեր խնդիրը կլուծվի։ Չենք հավատում ոչ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինայնին, ոչ է Ավիացիային, մենք հավատում ենք միայն Ն. Փաշինյանին։ Ուզում ենք նաև տեղեկացնել, որ շատերս արդեն նույնիսկ չենք կարողանում լուծել սննդի հարցը, քանի որ էղածն արդեն վերջացել է»,-նշում էին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած քաղաքացիները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր