211652_close_icon
views-count575 դիտում article-date 12:07 20-04-2020

«Բարգավաճ Հայաստան»-ը տնտեսական և սոցիալական աջակցության երեք փաթեթ է նարկայացրել կառավարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։ «[url=https://armenpress.am/arm/news/1012763.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկում ենք աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում»,- ասաց Մելքումյանը։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։

Նմանատիպ նյութեր