211652_close_icon
views-count3809 դիտում article-date 11:08 20-04-2020

Նորաշեն համայնքի ելումուտը 3 օրով սահմանափակվել էր քոչարյանա-սերժական լրատվամիջոցների երեսից. գյուղապետի տեղակալ. aravot.am

Նորաշեն համայնքի գյուղապետի տեղակալը վստահեցնում է՝ վարչապետին սխալ տեղեկատվություն էին փոխանցել իրենց գյուղում տեղի ունեցած հուղարկավորության մասին, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/04/20/1107011/?fbclid=IwAR0RcOSI-g1buEzxm2uMHUEkUU3GAmz4r7q-Ld4f4SVFs6kxGRHnKLpElV8]Aravot.am[/url]-ը։ «Երիտասարդ անձնավորության թաղում էր, ամբողջ գյուղը սգում էր դրա համար, ապատեղեկատվություն է, թե կորոնավիրուսից էր մահացել: Ես էդ սուտ տեղեկատվություն տվողի անունը կդնեմ չարիք, ամենամեծ ստորությունն է, երիտասարդ մարդու մահը սարքել կրկես, կինո: Էս ինչ է, էս ինչ ապատեղեկատվություն, ինչ կորոնավիրուսի մասին է խոսքը: Իր հարազատները եկել են Մոսկվայից, ոչ մեկը նրանց մոտ չի հայտնաբերել կորոնավիրուս: Նրանք պարետի հսկողությամբ եկել են, ոչ մեկի հետ չեն ողջագուրվել, թաղմանը մասնակցել, գնացել են: Էն, ինչ մեր վարչապետին տեղեկատվություն էին տվել, ապատեղեկատվություն էր: Ես վարչապետին չեմ մեղադրում, վարչապետին ինչ տեղեկատվություն տվել էին, արտահայտվել է: Բայց ով տվեց այդ ապատեղեկատվությունը համապատասխան մարմիններին, ես չգիտեմ, բայց ծիծաղելի էր»,- [url=https://www.aravot.am/2020/04/20/1107011/?fbclid=IwAR0RcOSI-g1buEzxm2uMHUEkUU3GAmz4r7q-Ld4f4SVFs6kxGRHnKLpElV8]Aravot.am[/url]-ին ասաց գյուղապետի տեղակալ Էդուարդ Չոբանյանը: Նրա խոսքով, շրջանառվում է նաեւ, որ իրենց գյուղից 28 հոգու մեկուսացրել են, բայց իրականում 26-ն են մեկուսացված։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր