1772 դիտում
10:18 20-04-2020
ՄԻՊ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 եւ 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։
Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք եւ Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։
Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապվել են Պաշտպանի աշխատակազմի հետ եւ տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները եւ կճանապարհեն Հայաստան։
Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։
Նմանատիպ նյութեր
6758 դիտում
21:35 27-03-2021
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը
7000 դիտում
12:07 12-05-2020
Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության ջանքերի շնորհիվ երկու չվերթով Երևան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի
Այս բաժնից
547 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1399 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի