211652_close_icon
views-count16856 դիտում article-date 19:04 19-04-2020

Սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքի մայրը երախտիքի խոսքն է հղում այս ծանր պայմաններում իրեն օգնության ձեռք մեկնող անհատներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] էր զանգահարել Էրեբունի վարչական շրջանի Նոր-Արեշ 26 փողոցի 1-ին հողակտորի 28 տանը բնակվող, 34-ամյա Մարինե Մ.-ն, ով իր երախտիքի խոսքն էր հղում բոլոր այն բարեգործներին, ովքեր ապրիլի 10-ին [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ում հրապարակված ֆոտոռեպորտաժ-տռեսանյութից հետո օգնության ձեռք մեկնեցին իրեն և իր ընտանիքին: Մարինեն նորից շնորհակալություն էր հայտնում նաև Երևանում բնակվող քույր և եղբայր Սամվելին ու Մարիամին: Այսօր [url=https://https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Մարինեն ասում էր. «Այսօր մեր տուն այցելեց մի տղամարդ, ով մեզ փոխանցեց երեխաների համար հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ և այլ իրեր: Ճիշտն ասած, փորձեցինք ճշտել անունը, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ ինչով կարող են, մեր նման սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք են մեկնելու»: Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/2020/04/11/1152175/] հայտնել էինք[/url], ապրիլի 10-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել և խնդրանքով դիմել էր բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն Երևանում բնակվող բազմազավակ ընտանիքին: Հրապարակումից ժամեր անց [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը տեղեկություններ էր ստացել, որ նշված ընտանիքին օգնության ձեռք են մեկնել [url=https://www.facebook.com/MyNotebook/]MyNotebook.am [/url]համակարգիչների խանութ-սրահի աշխատակիցները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր աշխատակիցները այցելել էին սոցիալապես անապահով վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքին և նրանց հանձնել մեծ քանակության առաջին անհրաժեշտության սննդամթերք: Ընտանիքի անդամները իրենց շնորհակալությունն էին հայտնել [url=https://www.facebook.com/MyNotebook/]MyNotebook.am[/url] խանութ-սրահին՝ հանձինս Արման Հունանյանի, ով իր երկու ընկերների հետ հերթական մարդասիրական քայլը կատարեցին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152098/]SHAMSHYAN.com[/url]-ը, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 26 փողոցի 1-ին հողակտորի 28 տանն են մի քանի ամիս վարձակալական հիմունքներով բնակվում ամուսիններ, 36-ամյա Արմեն Ա.-ն և 34-ամյա Մարինե Մ.-ն: Վերջիններս ամեն ամիս բարերարների օգնությամբ հնարավորություն են ունեցել բնակարանի վարձը վճարել, ինչի շնորհիվ չեն հայտնվել փողոցում: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր