211652_close_icon
views-count7893 դիտում article-date 18:39 19-04-2020

​​​​​​​Գլադիատորը վերադառնում է. ֆիթնես մոդել Արսեն Կարապետյանը նոր ֆոտոշարքում. Iravunk.com

Պրոֆեսիոնալ բոդիբիլդեր, ֆիթնես մոդել, դերասան ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այս անգամ հայտնվել է լուսանկարիչ ԳՐԻԳՈՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ֆոտոխցիկի առաջ եւ հանրության դատին ներկայացրել իր նոր ֆոտոշարքը` Գլադիատորի կերպարում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ինչպես ֆոտոշարքի հերոսի, այնպես էլ հեղինակի հետ: [b]- Արսեն, որտե՞ղ է տեղի ունեցել նկարահանումները: [/b] - Նկարահանումը տեղի է ունեցել Ազատի ջրամբարում: Տեղանքի մասին, պարզապես, խոսք չկա, շատ գեղեցիկ էր, անձամբ ես նույնիսկ այդ վայրի տեղը չգիտեի: [b]- Ֆոտոշարքի հենց առաջին լուսանկարն անվանել էիք Գլադիատոր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էիք Ձեզ զգում այդ կերպարում: [/b] - Այո, անվանել եմ Գլադիատոր, եթե անկեղծ լինեմ, շատ լավ էի ինձ զգում այդ դերի մեջ: [b]- Ֆոտոշարքում Ձեր ձեռքին արձանի գլուխ կա, կմանրամասնե՞ք: [/b] - Ապոլոնի արձանի գլուխն է, եւ ես փրկում եմ այն: [b]- Նկարահանումների ժամանակ կայի՞ն պատահական անցորդներ եւ ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը, երբ դաշտում տեսնում էին իրական Գլադիատորի: [/b] - Ճիշտն ասած, անցորդներ ընդհանրապես չկային, բայց համոզված եմ, որ եթե լինեին, հաստատ կցանկանային լուսանկարվել ինձ հետ: Մանրամասները՝ [url=https://https://iravunk.com/news/110139?fbclid=IwAR3iskwtpcRcez3llAiCqpitmX-oexaTLxF1bxpZM8l74lqSFOqR2ztEXuQ]Iravunk.com[/url]-ում

Նմանատիպ նյութեր