211652_close_icon
views-count104448 դիտում article-date 00:15 19-04-2020

Նկարահանումն իրականացրել է Հանրայինը. ինչպե՞ս են Փաշինյանի՝ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում. News.am

Այս պահին կառավարությունը «Հանրային հեռուստաընկերության» հետ փորձում է պարզել, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17–ի հեռուստաուղերձի ուղիղ եթերից դուրս մնացած կադրերը հայտնվել համացանցում։ Այս մասին [url=https://news.am/arm/news/573447.html?fbclid=IwAR2O0923FOd5-vPNVV-OJ5mvHfLZ21-xQVTQn7JBDLicUXYaHpGGVCreTZw]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ որևէ բան հայտնի չէ, հարցը քննվում է՝ հասկանալու համար, ինչպես է հնարավոր եղել, որ այդ կադրերը համացանցում հայտնվեն։ Նկարահանումն իրականացրել է Հանրային հեռուստատեսությունը։ Այստեղ տեխնիկական նրբություններ կան, այն, ինչ որ ուղիղ եթերով տրվում է, նաև մենք ձայնագրում ենք մեզ համար, բայց այդ կադրերի մասին մենք տեղյակ չենք»,–ասաց նա։ Մանե Գևորգյանը նշեց, որ ինքը նույնպես նկարահանմանը ներկա է եղել։ Նրա խոսքով՝ որևէ բան պարզ լինելու դեպքում ինքը հրապարակային կհայտարարի այդ մասին։ Տեսանյութի վերաբերյալ [url=https://factor.am/242124.html?fbclid=IwAR2Mue5LXMMAaq9NuYzlBx0mcxvZp0JtRTm5F_AfWevPXcRVFI_IEc0MEEU]Factor.am[/url]-ը մեկնաբանություն է խնդրե Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից։ Նա չհերքեց մեր տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։ Հարցին՝ արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր