211652_close_icon
views-count567 դիտում article-date 23:56 18-04-2020

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին, ժամը 16.45-ին, ոստիկանություն է ներկայացել 57-ամյա Սամվել Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր