3816 դիտում
15:56 18-04-2020
Արթուր Վանեցյանի թիմին միանալու հայտարարությունիցս հետո իշխանական ֆեյքերը հարձակում են սկսել էջիս վրա. Արսեն Բաբայան
Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Արթուր Վանեցյանի թիմին միանալու մասին իր հայտարարությունից հետո իշխանական «ֆեյքերը» հարձակում են սկսել իր ֆեյսբուքյան էջի վրա:
Գրառման մեջ ասվում է.
«Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու եւ պետական գործիչ, գեներալ Արթուր Վանեցյանի թիմին միանալու մասին հայտարարությունիցս հետո իշխանական ֆեյքերը, «ԱՅՈ»-ի լոգոները ճակատներին, ծանր հարձակում են սկսել էջիս վրա, գիշեր ցերեկ չունեն, տխուր «սմայլիկներ» են շարում ու հիմարություններ քոմենթում։
Տղաներ ու աղջիկներ, ինչի՞ եք այսքան վախեցել։ Թեեւ ճիշտ եք արել, իրար խառնվելու առիթ հաստատ ունեք...
Իրական արժեքների հեղափոխությունը հաստատ լինելու է...
Հ.Գ. ափսոս են պետական միջոցները, որ վատնում եք ֆեյքերի ֆաբրիկայի վրա։ Ընդամենը մեկ քլիք ու փակվում է ֆեյքային մեկ հիմար կյանք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
10:38 25-04-2022
Առավոտյան մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը. Արսեն Բաբայան
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը