211652_close_icon
views-count43476 դիտում article-date 17:04 18-04-2020

Ռուսաստանը մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի երկրից դուրս գալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, մինչև հունիսի 15-ը օտարերկրացիները չեն պարտավորեցվի լքել ՌԴ տարածքը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը: «Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,-ասված է փաստաթղթում։ Դրանից բացի, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր