211652_close_icon
views-count2149 դիտում article-date 15:30 18-04-2020

Վերջին 3 օրերին Արցախի հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել է ՀՀ-ից Արցախ մուտք գործած 824 տրանսպորտային միջոց

Արցախ/տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 15-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 116 տրանսպորտային միջոց: Ապրիլի 16-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 263 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց: «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 63 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 135 տրանսպորտային միջոց: Ապրիլի 17-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 296 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց։ «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց: «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 156 տրանսպորտային միջոց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր