211652_close_icon
views-count3155 դիտում article-date 16:39 18-04-2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի

Վրաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վերջին օրերին ավելացել է 15-ով՝ այսպիսով, հասնելով 385-ի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։ Վերջինի տվյալներով՝ կարանտինային պայմաններում է գտնվում 5 հազար 53 մարդ, ստացիոնար բուժհատատություններում՝ 527։ Կորոնավիրուսից մահացել է 3, ապաքինվել՝ 84 պացիենտ։ Այդ երկրում վարակակիրների բուժման համար օգտագործվում են 44 հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր