211652_close_icon
views-count3904 դիտում article-date 16:09 18-04-2020

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5106-ի

Ուկրաինայում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը հասել է 5106-ի։ Միայն վերջին օրերին վարակակիրների թիվն ավելացել է 444-ով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։ Վիրուսի հետևանքով մահացել է 133 մարդ, ապաքինվել է 275-ը։ Հիշեցնենք, որ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերզանցել է 2 միլիոնը։

Նմանատիպ նյութեր