17131 դիտում
16:37 18-04-2020
Կորոնավիրուսի պատճառով կարող է սուրճի դեֆիցիտ առաջանալ. Bloomberg
Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածումը կարող է հանգեցնել սուրճի դեֆիցիտի: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը:
Նշվում է, որ աշխատանքային ժամերի կրճատման, բանկերի փակման, տրանսպորտային դժվարությունների և աշխատողների վարակվելու վախի պատճառով անհրաժեշտ պայմաններ, մարդկային ներուժ չկա սուրճի հատիկները հավաքելու համար:
Կայքն ընդգծում է, որ դա, մասնավորապես, վերաբերում է Կոլումբիային, Բրազիլիային, Պերուին:
Բերքը հավաքելու գործընացը պետք է սկսվի հաջորդ ամսից, սակայն բազմաթիվ աշխատողներ հեռանում են պլանտացիաներից ցածր աշխատավարձի ու վարակվելու հավանականության պատճառով: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ արտադրանքի ծավալը չի կարող բավարարել պահանջարկը և անհրաժեշտություն կլինի օգտագործել նախորդ տարիների պաշարները: Շուկան արդեն սպասում է սուրճի գնի բարձրացման:
Նմանատիպ նյութեր
17514 դիտում
09:02 22-10-2021
Կորոնավիրուսի թեստերի գները կարող են հասնել մինչեւ 20 հազար դրամ. արդեն նկատվում է դեֆիցիտ․ «Ժողովուրդ»
906 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
2221 դիտում
10:22 08-12-2016
Մինչև ընտրությունները ընդդիմադիր տրամադրությունները կարգակազմելու հնարավորություն կարող է առաջանալ. «168 ժամ»
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան