211652_close_icon
views-count3485 դիտում article-date 12:11 18-04-2020

Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը եւս մեկ անգամ շնորհավորել է պարոն Հարությունյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։ Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Արցախի միջեւ բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։ Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։

Նմանատիպ նյութեր