211652_close_icon
views-count3814 դիտում article-date 10:52 18-04-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը

Ողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը հասել է 2 մլն 243 հազար 710-ի, մահացել է 154 հազար 215 մարդ։ Այդ մասին հայնել է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը զբաղվում է կորոնավիրուսի տարածման ու դրա հետևանքների վիճակագրական տվյալների հավաքագրմամբ։ Ինչպես փոխանցում Interfax-ը, վերջին 1 օրում վարակվել է 85 հազար 456 մարդ, մահացել՝ 8682։ Վարակակիրների թվով «առաջատարը» ԱՄՆ-ն է, որտեղ արդեն իսկ մահացել է 37 հազար 55 մարդ։ Երկրորդ տեղում Իսպանիան է /184,948 վարակված, 20002 մահացած/ Իտալիան /172,434 վարակված, 22,754 մահացած/ Ֆրանսիան /149,130 վարակված, 18,681 մահացած/ Գերմանիան /141,397 վարակված, 4352 մահացած/ Մեծ Բրիտանիան /109,769 վարակված, 14,576 մահացած/ Իրանը /79,494 վարակված, 4958 մահացած/ Թուրքիան /78,546 վարակված, 1769 մահացած/ Բելգիան /36,138 վարակված, 5163 մահացած/ և այլն։

Նմանատիպ նյութեր