211652_close_icon
views-count647 դիտում article-date 10:26 18-04-2020

Ստեփանակերտում արձանագրվել է որոշ ապրանքատեսակների միջին արժեքի փոփոխություն

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, [url=https://drive.google.com/file/d/1KWbQYpL8yIE97VDYLJaVurlfcAjNG-3z/view?fbclid=IwAR3I_s_EjgKdi0PQjNIkR-n6qnvm6LenzzAasXcFp1mDsWsD-2B3fmBE3Eo]արձանագրվել [/url]է 2 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 1 գնաճ և 1 գնանկում: Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 6%: Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 16 դրամ կամ 2.2%: Փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր