211652_close_icon
views-count3877 դիտում article-date 23:58 17-04-2020

Երկու նախագահների գրասենյակները հերքում են

Hraparak.am-ը այսօր տեղեկություն էր հրապարակել, նշելով, թե անցյալ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իբր, ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «բավականին երկար՝ մոտ չորս ժամ» հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանդիպման կազմակերպիչն ու հովանավորն էլ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Այս կապակցությամբ [url=https://168.am/2020/04/17/1290914.html?fbclid=IwAR0cST4AFG6mWqQtGCDC3vY3q_xq_gBjPn0bFy5_j-mOkSHugqvSa_eiwQM]168.am[/url]-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից. «Ձեր նշած հրապարակումը իրականության հետ բացարձակապես ոչ մի աղերս չունի. այն ամբողջությամբ լրագրողի վառ երևակայության արդյունքն է»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը ևս մեզ հետ զրույցում հերքեց երկու նախագահների հանդիպման մասին վերոնշյալ տեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր