211652_close_icon
views-count2319 դիտում article-date 18:46 17-04-2020

Թող ապրի կինոն Հայաստանում, այժմ` հուր և հավիտեան. «Հայ կինոյի վերածնունդ»

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն սրտանց շնորհավորում է մեր ազգին, այս հրաշալի տոնի առիթով։ 60 ռուբլի ընդամենը պետք եկավ, որպեսզի տրվի հայ կինոյի մեկնարկը 1923 թվականին։ Հիմնադրվեց ՊետԿինոն։ Ապա 1924-ին լույս տեսավ առաջին ֆիլմը' «Խորհրդային Հայաստան», իսկ մեկ տարի անց արդեն «Նամուսը»։ Գեղֆիլմի մշակույթը Հայաստանում սկսվեց «Նամուս»ով, իսկ մենք, նամուսով ցանկանում է պահել «Գեղֆիլմ» հասկացողությունը Հայաստանում։ Այս 97 տարվա պատվով ու սիրով ձևավորված ճանապարհը այսօր խարխլված արահետներ է մտել, սակայն նրա իրավունքի ու փառքի համար մարտնչող «Զինվորները» չեն լռում։ Համաճարակի օրերին, մնալով տանը, եկեք դիտեք մեր այդքան սիրելի Հայֆիլմի ստեղծած գլուխգործոցները, հպարտանանք մեր մեծերով ու ամեն տարի հատկանշական այս օրը ընկալենք որպես մեծ տոն։ Հատուկ շնորհակալություն արժեքների գիտակցման բարձր մակարդակի երկու ՀՀ ԱԺ պատգամավորներին' անչափ սիրելի ու հարազատ դարձած Նաիրա Զոհրաբյանին և Աննա Կոստանյանին Հայ կինոյի պատմության սկիզբը տոն հռչակելու գործում իրենց ներդրած նվիրյալ հոգիների ու պնդումների համար։ Հ.Գ. Թող ապրի կինոն Հայաստանում, այժմ` հուր և հավիտեան։ [b]#ՀայԵնք #ՊատիվՈւնենք #Հայկեր Հայ կինոյի վերածնունդ ՀԿ / Armenian Revival of Cinema PO «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայան «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ փոխնախագահ, սցենարիստ, պրոդյուսեր Հայկ Զաքարյան[/b]

Նմանատիպ նյութեր