211652_close_icon
views-count602 դիտում article-date 16:43 17-04-2020

Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ չի հարուցվել. փաստաբանական թիմ

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր