211652_close_icon
views-count4154 դիտում article-date 16:22 17-04-2020

«Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի. ՀՀ դեսպանատուն

Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր