211652_close_icon
views-count845 դիտում article-date 13:15 17-04-2020

Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ «[url=https://armenpress.am/arm/news/1012539.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- ասաց Հովակիմյանը։ Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։ 1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 - 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։

Նմանատիպ նյութեր