211652_close_icon
views-count73299 դիտում article-date 11:08 17-04-2020

Ողբերգական դեպք «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում. ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս մետաղական թիթեղն ընկել է 41-ամյա բանվորի վրա. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Աբահամյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, ով ժամը 14։00-ի սահմաններում «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռուբեն Մաթևոսյանի կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի 36 NC 226 համարանիշի ավտեմեքենայի ավտոկռունկի վրայից մետաղական թիթեղը պոկվել և ընկել է տեղում աշխատանքներ կատարող Վ. Պետրոսյանի գլխին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ մահացել է։ Փաստի առթիվ քննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նրա որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մետաղկայմհիդրոքոնսթաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ Ռ. Մաթևոսյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-կռունկավար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր