211652_close_icon
views-count9177 դիտում article-date 15:25 16-04-2020

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Ոստիկանության օրվա առթիվ

Հարգելի պարոն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ոստիկանության ողջ անձնակազմին և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանության աշխատանքը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության տեսադաշտում և համակարգի աշխատողի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման ուղղությամբ դրսևորած վարքագիծը ուղղակիորեն կապվում են երկրի ու պետության նկարագրի ու հեղինակության վերաբերյալ հանրային ընկալման հետ: Վերջին շրջանում ոստիկանության աշխատանքում նկատելի է դրական տեղաշարժ, ինչը հետևանք է համակարգում իրականացված բարեփոխումների մի ամբողջական շղթայի, որի շարունակական ապահովումը, համոզված ենք, էլ ավելի է պատվաբեր դարձնելու ոստիկանի աշխատանքը և բարձրացնելու ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը: Ոստիկանության աշխատակիցները միշտ եղել և մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության առաջնագծում՝ իրենց սկզբունքայնությամբ և ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով նպաստելով երկրում օրինականության հաստատմանը և իրավակարգի ամրապնդմանը: Այս պատասխանատու առաքելությունը Ոստիկանությունը տանում է պատվախնդրորեն՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը և պետականության հիմքերի ամրապնդմանը: Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ համակարգի աշխատակիցներին՝ քաջառողջություն և ընտանեկան բարեկեցություն:

Նմանատիպ նյութեր