211652_close_icon
views-count10124 դիտում article-date 14:44 16-04-2020

ԱԻՆ ջրասուզակը կորած քաղաքացու դին դուրս է բերել լճակից

Ապրիլի 16-ին ժամը 08:50-ին ոստիկանության աշխատակիցներն անհայտ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Վանատուր թաղամասի թիվ 438 տան մոտակա լճակում իրականացնելու նպատակով դիմել են Փրկարար ծառայության օգնությանը: ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը (նավակով) մեկնել են օգնության: Փրկարարները թիվ 285 տան մոտակայքում գտնվող լճակից հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բնակիչն ենթադրվում է, որ ընկել է տան հետնամասում գտնվող ճահիճը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վանատուր թաղամասի թիվ 438 տան բնակիչ Սիրանուշ Հ.-ն (ծնված 1937 թ.) ապրիլի 11-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, նշված ճահճում և Մարմարիկ գետի ափամերձ տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է՝ անարդյունք: Ապրիլի 14-ին ժամը 12:48-ին որոնողական աշխատանքներին աջակցելու համար կրկին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով: Ապրիլի 15-ին ժամը 10:15-ին ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում՝ Վանատուր թաղամասի մոտակայքում, որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դիմել են ջրափրկարարների օգնությանը: Օգնության են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական երկու ջոկատ և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են մանրակրկիտ և երկարատև որոնողական աշխատանքներ, որը դադարեցվել է մթության պատճառով:

Նմանատիպ նյութեր