211652_close_icon
views-count7151 դիտում article-date 14:23 16-04-2020

Երեկ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում. Թորոսյան

Ապրիլի 20-ից մենք պետք է հնարավորություն տանք, որ տեքստիլ ձեռնարկություններն աշխատեն, բայց եթե այդ գործատուները, աշխատակիցները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել, և այսօր քննարկում ենք, որ այդ ձեռնարկությունները լինեն հատուկ հսկողության տակ, պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե որքանով են պահպանվում կանոնները: Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցներն իմանալով, որ ունեն ջերմություն և ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց վարակի տարածում չենք ունեցել, որովհետև մեկուսացել են ժամանակին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք չի մտածել, որ այ մեզ հետ դա տեղի չի ունենա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը. «Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում»:

Նմանատիպ նյութեր