211652_close_icon
views-count3285 դիտում article-date 13:50 16-04-2020

Կորոնավիրուսով ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է. արված թեստերի թվով լավ դիրքերում ենք. նախարար

Ունեցել ենք կորոնավիրուսի վարակման նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում, հետևաբար կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, և հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք: Մահճակալային ֆոնդը այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող են՝ հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- հայտարարեց նախարարը: Թորոսյանը տեղեկացրեց, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ. «Դրանց մի մասը քանի որ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարևոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարևանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը: Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց կարծում եմ, որ այս պահին սա բավարար է»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր