211652_close_icon
views-count6895 դիտում article-date 11:37 16-04-2020

Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի. Փաշինյանը շնորհավորեց ոստիկանության օրվա առթիվ

Այսօր Ոստիկանության օրն է, պարոն Սարգսյան, թույլ տվեք ձեզ և ոստիկանության ողջ անձնակազմին շնորհավորել այս կարևոր տոնի կապակցությամբ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց բոլորին ծափերով ողջունել ոստիկանությանը: «Ոստիկանությունը ցանկացած պետության, ինչպես նաեւ մեր պետության իրավակարգի պահպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկն է եւ իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ մինչեւ տնտեսական եւ քաղաքական ազատությունների պահպանման եւ կիրառելիությանմակարդկաը: Պետք է խոստովանել, որ ՀՀ-ում ոստիկանության եւ հանրության հարաբերությունները պարզ չեն եղել, ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, եւ այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն, լիարժեք վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ: Դա մեր օրակարգի կարեւորագույն խնդիրներից է: Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Ճիշտն ասած, արդեն ապրիլի 1-ից պետք է սկսեին գործողություններ այդ ուղղությամբ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց, այնուամենայնիվ բարեփոխումները շարունակվում են մնալ մեր օրակարգի կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այդ օրակարգում երկու կարեւոր հենասյուն կա. առաջինը հանրության լիարժեք վստահությունը ոստիկանության նկատմամբ, եւ երկրորդը՝ ոստիկանության աշխատնքւի արդյունավետությունը: Նաեւ կարեւոր է այս համատեքստում ոստիկանության իմիջի բարեփոխումը: Ոստիկանությունն, իսկապես պետք է փոխվի եւ պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին, այն հավակնություններին, որ մեր պետությունն ու ժողովուրդը ձեւակերպում է»,- ընդգծեց Փաշինյանը: Փաշինյանը կոչ արեց հոտընկայս 1 րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի օրենքը, իրավունքը, իրավակարգը պաշտպանելիս:

Նմանատիպ նյութեր