211652_close_icon
views-count46249 դիտում article-date 11:35 16-04-2020

Ե՞րբ է Նոր Նորքի 9-րդ զանգվածում լուծվելու թափառող շների խնդիրը. մի ամբողջ թաղամաս սարսափ է ապրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի 45 և դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարությունը, վերջապես, լուծեն իրենց թաղամասում թափառող շների հարցը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տևական ժամանակ է. շները դարձել են իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Դիմել ենք թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք։ Հույսով դիմել ենք նաև քաղաքապետարանի թեժ գիծ, բայց ոչ մի դրական պատասխան։ Մենք չենք ասում, թե եկեք, շենրին անմարդկային ձևի սպանեք, պարզապես խնդրում ենք, որ հատուկ մասնագետները գան և այդ շների հարցով զբաղվեն։ Առանց գույները խտացնելու՝ ուզում ենք հայտնել, որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ շները հարձակվել են բնակիչների, այդ թվում՝ երեխաների վրա։ Նույնիսկ կան մարդիկ, ովքեր շների հարձակման հետևանքով վնասվածքներ են կրել։ Հույս ունենք որ այս խնդրանքը պատկան մարմինները կլուծեն, հակառակ դեպքում մի օր կլսենք, որ շների հարձակումներից մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել»։ Լուսանկարները՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր