211652_close_icon
views-count398 դիտում article-date 12:18 16-04-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 15-ից 16-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ծեծի՝ 6, յուրացման կամ վատնման՝ 3, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, գողության նախապատրաստման, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր