211652_close_icon
views-count5002 դիտում article-date 09:39 16-04-2020

COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»

Ռաթգերսի համալսարանը ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը թքի նմուշի միջոցով թեստավորում իրականացնելու հարցում, որը կօգնի COVID-19 ախտորոշմանը և կնվազեցնի բուժաշխատողի վարակման հավանականությունը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5373751.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկման գերատեսչությունը՝ FDA-ը, հաստատել է թեստը, հաղորդում է Նյու Ջերսիում տեղակայված համալսարանը: Հայտնի է, որ այն շուտով հասանելի կդառնա համալսարանի հիվանդանոցների ու կլինիկաների միջոցով: Մինչ այս պահը թեստավորումը իրականացվում էր թեստավորվողի քթից կամ կոկորդից վերցված նմուշով, որն ավելի վտանգավոր է բուժաշխատողի համար: Շատ հիվանդանոցներում նման թեստավորումից հետո վերացնում էին բժշկական դիմակներն ու ձեռնոցները: Բժշկական պարագաների այսօրվա սուղ պայմաններում դա չափազանց խնդրահարույց էր: Թքի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում հիվանդը իր թքի նմուշը կտրամադրի հատուկ տարրայի մեջ, որն էլ կհետազոտվի լաբորատորիայում: Այսպիսով նվազեցվում է հիվանդի ու բուժաշխատողի շփումը: Ռաթգերսի համալսարանի թեստավորման այս նոր տարբերակը փորձերի ընթացքում ցույց է տվել գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտություն: Այսօր համալսարանի լաբորատորիան կարող է յուրաքանչյուր օր ստուգել շուրջ 10 հազար հիվանդի: Համալսարանին ուղղված նամակում FDA տեղեկացրել է, որ թեստավորումը կարող է անցկացվել միմիայն լաբորատոր պայմաններում: Դեռևս չկան թեստեր, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում: Բացի այդ, այս փուլում Ռաթգերսի թեստի արդյունքները պետք է կրկին վերահաստատվեն թեստավորման այլ եղանակով:

Նմանատիպ նյութեր