211652_close_icon
views-count11160 դիտում article-date 23:53 15-04-2020

Գյումրեցիների կրեատիվ անակնկալը. հանդիսավար, երգիչներ՝<<օնլայն սրահում>>. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև՝ չխախտելով պարետի որոշումները, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, լրագրող Նազելի Էլբակյանն իր ծննդյան օրն անց է կացրել առանց հյուրեր ընդունելու։ Բոլոր ընկերներն իրենց տներից են շնորհավորել՝ կազմակերպելով օնլայն միջոցառում։ Այն անցկացրել է գյումրեցի հայտնի հանդիսավար Արամ Գրիգորյանը, մասնակցել են երգիչներ Կարեն Աթոյանը, Նվարդ Հարությունյանը, երաժիշտ Արմեն Հովհաննիսյանը և այլք։ Տեսակապի ընթացքում նրանք բաժակ են բարձրացրել ու խմել հայ զինվորի կենացը, հնչել են հայրենասիրական երգեր։ Երեկոյի ավարտին կտրել են տոնական տորթը, որը խորհրդանշական տեսք է ունեցել՝ դիմակով և NO CORONA գրառմամբ։ 30ամյակի վիրտուալ տոնակատարությամբ գյումրեցիները ցույց են տվել, որ արտակարգ դրության պայմաններում ևս հնարավոր է արտակարգ տրամադրություն ապահովել՝ առանց տնից դուրս գալու և միմյանց հետ շփվելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր