211652_close_icon
views-count3589 դիտում article-date 20:48 15-04-2020

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է ֆուտբոլիստին՝ գոլը տոնելիս ոստիկանին հրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈՒԵՖԱ-ն 3 խաղով որակազրկել է «Կոպենհագենի» ուրուգվայցի հարձակվող Մայքլ Սանթոսին, որը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Սելթիկի» հետ պատասխան խաղի ընթացքում (3-1) գոլը տոնելիս հրել է ոստիկանին, հայտնում է Armsport.am-ը: Սանթոսը հանդիպման 51-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը։ Դանիական ակումբի խփած երկրորդ գոլից հետո, որը հեղինակել էր Պեպ Բյելը, ոստիկանները փորձել էին հանգստացնել ոգևորված ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում Սանթոսը հրել էր օրենքի ներկայացուցիչներից մեկին։ «Կոպենհագենը» մտադիր է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի որոշումը։ «Ակումբը կարծում է, որ տեղի ունեցածի ֆոնին՝ պատիժը չափազանց կոպիտ է։ Դրա համար մենք ՈՒԵՖԱ-ին խնդրել ենք ներկայացնել Սանթոսի որակազրկման վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի գնահատենք բողոքարկման հնարավորությունը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր