211652_close_icon
views-count2453 դիտում article-date 19:02 15-04-2020

Բակո Սահակյանը հանդիպել է երկրի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և շնորհավորել պաշոնը ստանձնելու կապակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Բակո Սահակյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանի փորձը, գիտելիքներն ու մարդկային որակներն ըստ ամենայնի կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանն ու զորացմանը, անվտանգության ամրապնդմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր