211652_close_icon
views-count374 դիտում article-date 18:48 15-04-2020

«Բարսելոնան» Կոուտինյոյին ցանկանում է փոխանակել Կանտեի հետ

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնացիները կիսապաշտպան են փնտրում, որը դաշտի կենտրոնում ագրեսիվություն կավելացներ և միևնույն ժամանակ գնդակին լավ կտիրապետեր: Այդ պատճառով կատալոնացիները շահագրգռված են Կանտեի տրանսֆերով: «Բարսելոնան» մտադիր է «Չելսիին» առաջարկել 29-ամյա ֆրանսիացուն փոխանակել ներկայումս «Բավարիայում» վարձավճարով հանդես եկող Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, որին էլ լոնդոնյան ակումբն է ցանկանում ձեռք բերել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոուտինյոն վարձակալության հիմունքներով կարող է տեղափոխվել «Լեսթեր»: Նրանով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նմանատիպ նյութեր