211652_close_icon
views-count35612 դիտում article-date 19:24 15-04-2020

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. 3 վիրավորներից մեկը «Անդակո» ՍՊԸ-ի վաճառքի գծով տնօրենն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ ապրիլի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բեռնատար Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ, 39-ամյա Արման Գևորգյանը, իսկ Ford Transit-ը վարել է Եղնիկ գյուղի բնակիչ, 34-ամյա Լյուդվիգ Մանասյանը: Վթարի հետևանքով Լ. Մանասյանն ու նրա ուղևոր, 37-ամյա Զ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 18:20-ի սահմաններում, Էրեբունու բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակիչ, 45-ամյա Էմիլ Զաքոյանը և հայտնել, որ վնասվածք է ստացել նշված ավտովթարի հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Գևորգյանն աշխատում է «Անդակո» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ Է. Զաքոյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի գծով տնօրեն: Ըստ նախնական տեղեկությունների՝վթարի մեղավորը եղել է Mercedes-ը, որը բարձված է եղել գարեջրով, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Ford Transit-ին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/14/1152354/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 44 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել էին բեռնատար Mercedes մակնիշի 630 AD 61 համարանիշի և Ford Transit մակնիշի 26 ՏՕ 626 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ էին գործել Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Էդգար Վերդյանն ու Արսեն Մատինյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր