211652_close_icon
views-count2435 դիտում article-date 23:27 15-04-2020

2020 թ․ 1-ին եռամսյակում տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման բնագավառում կատարվել է 251 տեխնիկական ստուգում

Տեսչական մարմնի 2020 թ. գործունեության տարեկան ծրագրով 1-ին եռամսյակում կատարվել է 35 ստուգում։ Տեխնիկական ստուգումների ընթացքում 33 տնտեսավարող սուբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 80 խախտում։ [b]Հիմնական խախտումներ վերաբերում են.[/b] • կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը – 11 հատ, • գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում նաև եռակցողների, գիտելիքների ստուգ ման կազմակերպման – 10 հատ, • առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության գործարկված էներգատեղակայանքների առկայությանը – 10 հատ, • գազատարերի և ծառերի բների միջև հեռավորությանը – 6 հատ: Ստուգումների արդյունքում է տրվել է 1 տեղեկանք՝խախտումների բացակայության վերաբերյալ, կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 31 կարգադրագիր։ Առաջին եռամսյակում հարուցվել է 15 վարչական վարույթ: Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 3 էներգատեղակայանքներումբացահայտվել է 16 խախտում։ Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 3 կարգադրագիր։ Հիմնական խախտումներն են․ • շահագործման ընդունված գազատարի համար կազմված տեղեկաթերթիկի բացակայությունը – 2 հատ, • շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) չկատարելը – 2 հատ, • պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում չկատարելը – 2 հատ։ Նշված ժամանակահատվածում ստուգվել են 2՝110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ, որի ընթացքում բացահայտվել է 6 խախտում։ ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է251 տեխնիկական ստուգում, որից 102-ը՝ (40.6 %) էլեկտրաէներգետիկական համակարգում և 149-ը՝ (59.4 %) գազամատակարարման համակարգում: Արդյունքում տրվել է 213 (84.8 %) գործարկման եզրակացություն, իսկ թվով 38 (15.2 %) տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։ Իրականացվել է մահվան ելքով 7 պատահարներիմասնագիտական քննություն, որոնցից 3-ը տեղի էին ունեցել 2019 թվականի վերջին: 2020 թվականի առաջին եռամսյակում Էներգատեղակայանքներում տեղի ենունեցել մահվան ելքով 4պատահարներ(2-ը՝ էլեկտրաէներգետիկական համակարգում, 2-ը՝ գազի համակարգում), որոնցվերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական քննություն, ընդ որում՝ 2-ը Տավուշի,1-ը Շիրակի և 1-ըԳեղարքունիքիմարզերում: Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են 1 համակարգային պատահարի մասնագիտական քննության: 2019 թվականին էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների տարեկան վերլուծության արդյունքում բացահայտված ռիսկերի նվազեցման նպատակով և համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, քննարկումներ են իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։ Առաջին եռամսյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 9 արձանագրություն։ Կայացվել է 9 որոշում վարչական տույժ կիրառելու մասին, 2 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։Նշանակվել է 750.000 դրամիչափով վարչական տուգանք: Էներգետիկայիևէներգասպառման բնագավառում կայացված 1վարչական ակտ բողոքարկվել է դատականկարգով: Խորհրդատվությունէտրամադրվել79տնտեսավարողներիևքաղաքացիներին, ընդ որում 36 դեպքում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր