211652_close_icon
views-count3076 դիտում article-date 14:26 15-04-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է անկախ և ժողովրդավար Արցախի ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին` ընտրությունների ավարտին հասցնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է Արցախի հետ սերտ համագործակցությանը` ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս մասին Ն. Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ես շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրություններն ամբողջականացնելու առիթով: Նրանք իշխանություններին լիազորել են էլ ավելի ամրապնդել Արցախի անվտանգությունը և ներկայացնել այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակում ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Փաշինյանը։ Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նմանատիպ նյութեր