211652_close_icon
views-count18140 դիտում article-date 13:50 15-04-2020

Խոշոր հրդեհ Երևանում. Սիլիկյան թաղամասում գտնվող պատուհանների արտադրամասում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից. հայտարարվել է «1-ԲԻՍ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1», և ըստ նախնական ետղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն մեծ նյութական վնաս է կրել 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող պատուհանների արտադրամասի տնօրինությունը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մինչև հրշեջների ժամանումը, այնուհետև՝ հրշեջների հետ, կրակի տարածման դեմ պայքարում էին արտադրամասի աշխատակիցներն ու քաղաքացիները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր