211652_close_icon
views-count331 դիտում article-date 22:24 15-04-2020

Անտառապահը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել

Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 280-րդ կմ-ին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի կողմից ստուգման ենթարկված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել է բոխու փայտանյութ: Ուղևորը հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ակներ գյուղի՝ իր կողմից սպասարկվող անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր