211652_close_icon
views-count748 դիտում article-date 14:42 15-04-2020

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախում իրականացվելիք կադրային քաղաքականության սկզբունքները

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով է վարելու կադրային քաղաքականությունը։ «[url=https://armenpress.am/arm/news/1012233.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս հարցին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ «Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողները պետք է առաջին հերթին հանրության համար լինեն հասանելի, աշխատեն թափանցիկ և հարգված լինեն հանրության կողմից։ Իհարկե, հիմքում ունենալով արհեստավարժությունը։ Պետք է լինեն արհեստավարժ, մարդկային, թափանցիկ և հասանելի։ Կլինեն փոփոխություններ։ Նաև կլինեն գործիչներ, որոնք կմնան։ Բայց դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև դեռ ժամանակ ունենք»,- ասաց Հարությունյանը։ Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի նախնախակ արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։ Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նմանատիպ նյութեր