211652_close_icon
views-count2876 դիտում article-date 15:21 15-04-2020

Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարեւոր պաշտոնը. Վազգեն Մանուկյանը՝ Արայիկ Հարությունյանին

ՀՀ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Հարությունյան, Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Ճակատագիրը Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է դրել, ծանր, բայց միաժամանակ կարեւոր մի առաքելություն, որը պահանջում է մեծ ջանքեր, մեծ նվիրում եւ ամուր կամք։ Համոզված եմ, որ համախմբելով Ձեր շուրջ Արցախի բոլոր կարող ուժերին՝ կձեւավորեք միասնության, համերաշխության մթնոլորտ եւ կապահովեք Արցախի կայունությունն, անվտանգությունն ու զարգացումը։ Համոզված եմ նաեւ, որ կապահովեք Հայաստանի ու Արցախի սերտ համագործակցությունը՝ համազգային խնդիրների հաղթահարման եւ մեր ժողովրդի նվիրական երազանքներն իրագործելու նպատակով։ Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարեւոր պաշտոնը, այլեւ պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի եւ պատմության առջեւ»,-ասված է շնորհավորանքում:

Նմանատիպ նյութեր