211652_close_icon
views-count16215 դիտում article-date 11:39 15-04-2020

Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջինը պատվաստված 44-ամյա կինը կիսվել է իր զգացողություններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի բնակչուհի՝ 44-ամյա Ջենիֆեր Հալլերն առաջինն է աշխարհում ստացել COVID-19 վիրուսի դեմ մշակված փորձնական պատվաստանյութը։ 2 երեխաների մայրը կիսվել է The Telegraph-ի հետ իր զգացողություններով։ Նրա խոսքով՝ мРНК-1273 պատվաստանյութի ներարկումը նման է գրիպի դեմ ներարկմանը։ Առաջին օրը մի փոքր ջերմությունն է բարձրացել, հետո թևն է ցավացել, իսկ դրանից հետո ամեն նորմալ է եղել։ Ջենիֆերը հավելել է, որ այդ քայլով ինքը ցանկացել է իր ավանդն ունենալ համավարակի դեմ համաշխարհային պայքարում։ Ներկա պահին կինը գտնվում է կարանտինի մեջ։ Մի քանի օրից նա երկրորդ ներարկումը կընդունի։ Փորձարկմանը մասնակցում է, ընդհանուր հաշվով, 44 կամավոր։ Ողջ տարվա ընթացքում բժիշկները հետևելու են նրանց առողջական վիճակին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր