211652_close_icon
views-count920 դիտում article-date 21:10 14-04-2020

ԱԳ նախարարը Իսպանիայի գործընկերոջը ցավակցել է համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցություն է հայտնել Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում: Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար: Երկուստեք կարևորվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով: Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Նմանատիպ նյութեր