211652_close_icon
views-count4060 դիտում article-date 23:28 14-04-2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA-ի շրջանակներում հեռավար հանդիպում կանցկացնի հանրապետության դպրոցների աշակերտների հետ։ Սերգեյ Սմբատյանն աշակերտներին կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի կենսագրությունը‚ նրա ստեղծագործական ուղին‚ կանդրադառնա Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտին‚ կզրուցի դասական երաժշտությանն առնչվող այլ թեմաների մասին։ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի կատարման տեսագրությունը‚ ի դեպ‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի և դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ կներկայացվի ապրիլի 16-ին՝ ժամը 19.00‚ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։ Սերգեյ Սմբատյանը հեռավար դասի ընթացքում կպատասխանի նաև աշակերտների հարցերին։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ[url=https://www.facebook.com/events/255729215822958/] հղմամբ [/url]

Նմանատիպ նյութեր