211652_close_icon
views-count790 դիտում article-date 22:32 14-04-2020

Կորոնավիրուսի բռնկումը վտանգել է ավելի քան 117 միլիոն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ

Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակվեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։ «Աշխարհը գրաված այս պանդեմիային հնարավոր է հաղթել միայն միահամուռ, համակարգված ուժերի և ռեսուրսների ներդրման շնորհիվ, որպեսզի ապահովենք, որ առաջնագծում աշխատող բուժանձնակազմը, որ առաջինն է առերեսվում ու արձագանքում այս նոր համաճարակին, լինի պաշտպանված։ Միևնույն ժամանակ մենք պետք է համախմբվենք ու ապահովենք իմունիզացիայի ծառայությունների շարունակականությունը, որպեսզի չվտանգենք մեր ապագան»։ ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը: Ըստ ոււղեցույցի, խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։ «Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի»։ Պլանային պատվաստումները, այդ թվում նաև կարմրուկը, շատ կարևոր են կանխարգելելի մահերը կանխելու և կյանքեր փրկելու համար։ Այս ժամանակահատվածում իրենց պատվաստումները չստացած երեխաները չպետք է ընդմիշտ բաց թողնեն դրանք։ Հրատապ որոշումներ պետք է կայացվեն տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում, որպեսզի պատրաստ լինենք անմիջապես ծածկել իմունիզացիայի բացերը և պաշտպանել երեխաներին՝ հետևելով, որ պատվաստումները հասանելի լինեն և որքան հնարավոր է շուտ տրամադրվեն բոլոր խոցելի մարդկանց և երեխաներին։

Նմանատիպ նյութեր