211652_close_icon
views-count7054 դիտում article-date 15:34 14-04-2020

«Որտեղի՞ց է եկել վարակը, կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում». ԱՄՆ Սենատը նոր հետաքննություն է սկսում. Tert.am

ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և պետական գործերի հարցերով հանձնաժողովը լայնածավալ քննություն է սկսում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ծագման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրան տրված պատասխանի վերաբերյալ, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/04/14/virus/3263345?fbclid=IwAR0L2RingRGMb2UG8b7-qMru94M3igXwyQU7lV0E4x_J36n4Z12h1vicbAw]Tert.am[/url]-ը։ Ինչպես նշում է Politico-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի նահագահ Ռոն Ջոնսոնը: «Հանձնաժողովը պետք է ամբողջական քննություն անցկացնի այն հարցերի վերաբերյալ, թե ինչու երկիրն առավել լավ նախապատրաստված չի եղել համավարակին դիմակայելու համար, ինչու դեղագործական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումներն արտադրվում են արտերկրում, ինչպիսին է եղել ԱՀԿ-ի պատասխանը վարակին և ինչպես է վարակը տարածվել առաջացման վայրում»,-ասել է Ջոնսոնը: Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք առավելապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից բաղկացած հանձնաժողովը նույնպիսի մանրամասնությամբ կքննի համավարակի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունը, որով պատրաստվում է քննել Չինաստանի և ԱՀԿ-ի դերակատարումը: Աղբյուրն ընդգծում է, որ հանձնաժողովի քննությունն առավելապես կենտրոնացած է լինելու Չինաստանի և ԱՀԿ-ի վրա: «Որտեղի՞ց է եկել այս վարակը, արդյո՞ք այն կենդանուց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում: Մենք նաև պետք է իմանանք՝ ինչ դերակատարում կարող է ունեցած լինել ԱՀԿ-ն այս ամենը կոծկելու հարցում»,-ասել է Ջոնսոնը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/14/virus/3263345?fbclid=IwAR0L2RingRGMb2UG8b7-qMru94M3igXwyQU7lV0E4x_J36n4Z12h1vicbAw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր